Աստղային «մաֆիան» հավաքված է․ Ալսուն ու հայ հայտնիների կանայք անակնկալ ունեն

Ռուսական աստղային «մաֆիան»՝ Ալսուն, Էլինա Ջանիբեկյանն ու Ժաննա Լևինան, Instagram-ի իրենց բաժանորդներին զարմացրել են նոր լուսանկարով։
Sputnik

ԵՐեՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Ռուսական հայտնի եռյակը՝ ի դեմս շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կնոջ` Ժաննա Լևինայի, մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանի կնոջ՝ Էլինա Ջանիբեկյանի ու երգչուհի Ալսուի, հերթական անգամ իր կատակներով «փայլել» է Instagram-ում։

«Ալսու, չզանգե՛ս ինձ». Մարտիրոսյանի կինը խոսել է իրենց ընկերության «բացասականի» մասին

«Իստագրամի երկրորդ տարեդարձը նշեցինք աղջիկներով։ Դանդաղ սուրճ խմեցինք, մի կծելով տիրամիսու կերանք։ @elina_janibekyan-ն ասաց՝ կեցցես, երկու տարվա մեջ 300 հազար բաժանորդ հավաքեցիր։ @alsou_a-ն հավելեց, որ դա տարեկան մոտ 150 հազար մարդ է ստացվում։ Հաշվեցի, որ այս տեմպերով 100 տարվա մեջ 13 միլիոն բաժանորդ կունենամ ու կդառնամ Օլգա Իգորևնա Բուզովայի պես։ @elina_janibekyan-ն ասաց, որ մարդիկ այդքան չեն ապրում», — գրել է Լևինան։

Նրա խոսքով՝ առաջին անգամ էր, որ այդ արտահայտությունը չտխրեցրեց իրեն։ Բաժանորդներն այնքան են հավանել գրառումը, որ մի քանի ժամվա մեջ այն 17 հազար «լայք» է հավաքել:

Նշենք, որ Ժաննան ու Ալսուն արդեն վաղուց են ընկերություն անում։ Մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանի կնոջ հետ նրանք կազմում են ռուսական շոու-բիզնեսի թերևս ամենագեղեցիկ եռյակը։

 

Աղջիկներն իրենց «մաֆիա» են անվանում ու հաճախ ճամփորդում են միասին։ Ալսուի տեսահոլովակի նկարահանման ընթացքում էլ ընկերուհիներն աջակել են երգչուհուն ու նրա հետ Դուբայ են մեկնել։ Այնտեղ Ժաննան ցույց է տվել՝ ինչպես է կատարյալ լուսանկարներ ստանում, հետո էլ բռնոցի է խաղացել ռուսական աստղի հետ։