ՌԱԴԻՈ

Մարկարով. «Փաշինյանն ու Սարգսյանը քաշային տարբեր կարգ ունեցող գործիչներ են»

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի մասին։
Sputnik
Ալեքսանդր Մարկարով

Քաղաքագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել հասարակության մեջ առկա դժգոհությունը և ուղղել իր քաղաքական նպատակներին։

Ի՞նչ է կատարվում Երևանում. բողոքի ակցիայի մանրամասները` տեքստային ուղիղ հեռարձակմամբ

«Բողոքի ակցիաները կիրառվում են` օգտագործելով տարբեր երկրներում կիրառված տեխնոլոգիաները։ Հարցն այն է, թե այս ակցիաներին մասնակցող մարդիկ ունե՞ն կառուցողական ծրագիր, որը կարող են ներկայացնել»,- նշեց Մարկարովը։

Նա ավելացրեց` ժխտումը դեռ հիմք չէ քաղաքականություն կերտելու համար։

«Նիկոլ փաշինյանին ու Սերժ Սարգսյանը տարբեր կարգային, ուժային, քաշային կատեգորիաներին պատկանող գործիչներ են»,- ասաց նա։

Փորձագետը կարծում է, որ Փաշինյանը դեմ է ոչ միայն Սարգսյանի վարչապետությանը, այլև փորձում է դեմ հանդես գալ ՀՀԿ-ի քաղաքական իշխանությանը։