ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Ապրիլի 15-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ:
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
«Այս պահին փակ է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը։ Դա արվել է անվտանգության նկատառումներով։ Այժմ ավտոմեքենաները երթևեկում են շրջանցիկ ճանապարհով»,–նշեց Սահակյանը:
Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Գյուղապետի խոսքով` այս պահին վիճակը հանգիստ է։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ադրբեջանական զինուժը Բաղանիսի մոտ կրակ էր բացել հայկական քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ, որը պատկանում էր «Սպայկա» ընկերությանը։