Հայաստանի որոշ հատվածներում թաց ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի կանխատեսումը, որի համաձայն` օդի ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով, իսկ Հայաստանի մի քանի մարզերում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Հայաստանի տարածքում ապրիլի 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Ապրիլի 15-ին հատկապես Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 15-ին կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում ապրիլի 15-ին տեղումներ չեն լինի։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կկազմի 17-19, գիշերային ժամերին` 3-5 աստիճան տաքություն։