Յանա Եգորյանը դարձել է «Ամուր». ո՞ւմ է նշան բռնել հայտնի սուսերամարտիկը

Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը կրկին ուրախացրել է իր երկրպագուներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանը Instagram-ի իր էջում հրապարակել է կարճ տեսագրություն, որում կրակում է աղեղով։

Տեսանյութում երևում է, որ մինչև այդ ինչ-որ մեկը կրակել է Յանային, քանի որ աղջկա դեղին ժիլետը պատված է նետերով։

«Ես այսօր ԱՄՈՒՐԻ դերում էի։ Տղա էի որսում, արդյունքում գողի հանդիպեցի», — գրել է Եգորյանը։

Մինչ այդ նա իր բաժանորդներին ուրախացրել է հոկեյ խաղալով՝ մասնակցելով «Աստղային փոխանակություն» հաղորդմանը։ Ավելի ուշ նա ցույց է տվել, որ կարողանում է սահել չմուշկներով և նույնիսկ ուժերն է փորձում գեղասահորդի դերում։

Յանա Եգորյանն օլիմպիական կրկնակի չեմպիոն է։ Նա ստացել է նախագահական մրցանակ ու նոր BMW X6։

2016 թվականին նա «Ռուսաստանի հպարտություն» ազգային մրցանակ է ստացել «Տարվա կին մարզիկ» անվանակարգում։