ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Սիրիայում տեղի ունեցածը թատերականացված գործողություն էր»

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է այս գիշեր Սիրիայում տեղի ունեցած դեպքերը։
Sputnik
Վիգեն Հակոբյան

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Սիրիայի հետ կապված պատմությունը, որի պատճառն իբր քիմիական զենքի օգտագործումն էր, պայմանավորած է հիմնականում ԱՄՆ-ի ներքաղաքական զարգացումներով։

«Այնտեղ անընդհատ մի գործընթաց է ընթանում, որն ուղղված է նախագահ Թրամփի դեմ։ Անընդհատ խոսվում է, որ նա հատուկ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Կարծում եմ` Թրամփի ագրեսիվ կեցվածքը պայմանավորված է այդ հարցից շեղելու մտադրությամբ»,- նշեց փորձագետը։

Հակոբյանի կարծիքով` սա ավելի շուտ թատերականացված ռազմական գործողություն էր։

Նշենք, որ ապրիլի 13-ի, լույս 14-ի գիշերը ԱՄՆ-ի զինված ուժերը՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, հարվածներ են հասցրել Դամասկոսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածները հասցվել են քիմիական զենքի ձեռնարկություններին։ Վաշինգտոնը հերթական անգամ ոչ մի նյութական ապացույց չի ներկայացրել քիմիական զենքի առկայության մասին։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ սիրիական տարածքի վրա ավելի քան 100 թևավոր հրթիռ են արձակել։