Սիրիան հրթիռակոծելու հետևանքը. վնասների մասին տեղեկություն է հրապարակվել

Սիրիացի զինվորականները ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարվածների հետևանքների մասին տվյալներ են ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Ոչ ոք չի մահացել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հարվածելու հետևանքով։ Համապատասխան հայտարարություն է տարածել սիրիական բանակի հրամանատարությունը։

«Սիրիական տարածքների ուղղությամբ արձակված ավելի քան հարյուր հրթիռների վնասը սահմանափակվում է միայն նյութական կորուստներով», — նշված է հայտարարությունում։

Ապրիլի 13-ի, լույս 14-ի գիշերը ԱՄՆ-ի զինված ուժերը՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, հարվածներ են հասցրել Դամասկոսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածները հասցվել են քիմիական զենքի ձեռնարկություններին։ Վաշինգտոնը հերթական անգամ ոչ մի նյութական ապացույց չի ներկայացրել քիմիական զենքի առկայության մասին։

ՌԴ ՊՆ տվյալներով՝ սիրիական տարածքի վրա ավելի քան 100 թևավոր հրթիռ են արձակել։