ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մերժեց Սիրիայի վերաբերյալ ռուսական բանաձևը

Սիրիայի վրա հարձակումը կատարվել է այն ժամանակ, երբ ՔԶԱԿ փորձագետները սկսել են քիմիական հարձակման վերաբերյալ ապացույցներ հավաքել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnink. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեք «կողմ» և ութ «դեմ» քվեով մերժեց Ռուսաստանի մշակած բանաձևի նախագիծը, որը դատապարտում է Սիրիայի վրա հրթիռային հարվածը։ Ռուսաստանից բացի, փաստաթղթին կողմ քվեարկեցին Չինաստան ու Բոլիվիան, ԱԽ ութ անդամներ բանաձևին դեմ արտահայտվեցին, ևս չորսը ձեռնպահ մնացին։

Սիրիայի հրթիռային շոուն. բոլորը շահեցին, բացի Թուրքիայից

Բանաձևի նախագծում դատապարտվում էր նախօրեին Սիրիայի վրա հրթիռային հարձակումը։ Փաստաթղթում պահանջվում էր դադարեցնել ագրեսիան արաբական երկրի դեմ և մտահոգություն էր արտահայտվում այն փաստի առնչությամբ, որ Սիրիայի վրա հարձակում են գործել այն ժամանակ, երբ Քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետները սկսել են քիմիական հարձակման վերաբերյալ ապացույցներ հավաքել ։

Բանաձևը կազմված էր մեկ էջից։

Ապրիլի 13-ի, լույս 14-ի գիշերը ԱՄՆ-ի զինված ուժերը՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, հարվածներ են հասցրել Դամասկոսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածները հասցվել են քիմիական զենքի ձեռնարկություններին։ Վաշինգտոնը հերթական անգամ ոչ մի նյութական ապացույց չի ներկայացրել քիմիական զենքի առկայության մասին։