Սաթենիկ Գևորգյանը գերեց «Ты супер!»-ի ժյուրիին. տեսանյութ

«Ты супер!»-ի հայ մասնակից Սաթենիկ Գևորգյանը երգեց Իգոր Սարուխանովի «Ջութակ-աղվես» երգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. «Ты супер!» նախագծում Հայաստանը ներկայացնող Սաթենիկ Գևորգյանը երգեց Իգոր Սարուխանովի «Ջութակ-աղվես» երգը և գերեց ժյուրիի անդամներին։

Շոուի հաղորդավար Վադիմ Տակմենևը նրա ելույթից հետո ասաց. «Դու ռուսերեն սովորեցիր, ես էլ հայերեն եմ սովորում` բարև, կարմիր արև»։ Սաթենիկը ժպտաց ու պատասխանեց. «Բարև ձեզ»։

Ժյուրիի անդամ, էստրադային երգչուհի և հաղորդավարուհի Յուլյանա Կարաուլովան գովեց սկսնակ երգչու վստահությունը և ասաց, որ նա իսկական արտիստի պես ելույթ ունեցավ։

«Այ քեզ հրաշք»․ «Ты супер» նախագծի հայ մասնակիցը զարմացրեց ջազի աստղին

Ժյուրիի մյուս անդամը` Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյն էլ նշեց, որ շատ հավանեց աղջկա կատարումը։ 

Ռուս կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշն առանձնահատուկ նշեց, որ Սաթենիկը լավ երգեց բարձր նոտաները։

Հայուհի երգչուհին խոստովանեց, որ նոտաներ չգիտի, հետո հայտնեց, որ ժյուրիի անդամ Սերգեյ Լազարևի համար անակնկալ է պատրաստել և  ֆրանսերեն երգեց հատուկ Լազարևի համար։

Երգիչը ոգևորվեց անակնկալից և պատասխան նվեր մատուցեց Սաթենիկին` հրավիրելով իր առաջիկա համերգին։

Երբ ժյուրիի բոլոր անդամներն իրենց կարծիքը հայտնեցին, բեմ դուրս եկավ Իգոր Սարուխանովը և հանրահայտ երգը կատարեց Սաթենիկի հետ։