ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլ — Sputnik. «Ты супер!»-ի հայ մասնակից Սաթենիկ Գևորգյանը երգեց Իգոր Սարուխանովի «Ջութակ-աղվես» երգը և անցավ մրցույթի կիսաեզրափակիչ փուլ։ Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն իրավունք ուներ ընտրելու միայն մեկ մասնակցի։ Սաթենիկի անունը հնչեցրեց ժյուրիի անդամ, հանրահայտ երգիչ Սերգեյ Լազարևը։
Բեմում երգելը հաճույք է. «Ты супер!»-ի հայ մասնակիցը պատմում է իր զգացմունքների մասին
Նախագծին մասնակցում են 8-18 տարեկան 82 երեխա 13 երկրից։ Մասնակիցները Մոսկվա են մեկնել Ռուսաստանի տարբեր անկյուններից, ԱՊՀ և Բալթյան երկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից, ինչպես նաև Գերմանիայից և Սիրիայից։
«Ты супер!». գյումրեցի Սաթենիկի երգը ստիպեց «լողալ» հայկական ելևէջներում. տեսանյութ
Ինչպես և անցած տարի, հաղորդավարը Վադիմ Տակմենևն է, իսկ աստղային ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուս կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը, հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը, էստրադային երգչուհի և հաղորդավարուհի Յուլյանա Կարաուլովան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը։