Հանրային ռադիոյի շենք ներխուժած Նիկոլ Փաշինյանն ուղիղ կապ հաստատեց Մարկ Գրիգորյանի հետ

Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները քիչ առաջ մտան Հանրային ռադիոյի շենք ու ուղիղ եթեր են պահանջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու դեմ բողոքի ակցիա իրականացնող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ներխուժել են Հանրային ռադիոյի շենք, մտել ռադիոստուդիաներից մեկն ու ուղիղ եթեր են պահանջում։

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիան լուսանկարներում

Նիկոլ Փաշինյանը բջջային հեռախոսով կապ հաստատեց Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ` տեղեկացնելով, որ այս պահին գտնվում է ստուդիաներից մեկում։

Նա նշեց, որ Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն չեն լուսաբանում իրենց բողոքի միջոցառումները, այդ իսկ պատճառով խնդրում է ուղիղ եթեր տրամադրել, որպեսզի կարողանա դիմել Հայաստանի քաղաքացիներին։

Մարկ Գրիգորյանը խոստացավ մտածել և ավելի ուշ պատասխանել նրա խնդրանքին։

Նշենք, որ Փաշինյանը ներողություն խնդրեց Հանրային ռադիոյի աշխատակիցներից, որ անհարմարություն են պատճառում իրենց գործողությամբ։

1 / 5
Հանրային ռադիոյի շենքում
2 / 5
Հանրային ռադիոյի շենքում
3 / 5
Հանրային ռադիոյի շենքում
4 / 5
Հանրային ռադիոյի շենքում
5 / 5
Հանրային ռադիոյի շենքում