Իրավապահները Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքեր են փնտրում

ՀՀ գլխավոր դատախազությունը հրահանգել է Նիկոլ Փաշինյանի գործողություններում քրեական գործ հարուցելու հիմքեր փնտրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու համար։

Փաշինյանը հորդորում է տուն չգնալ. ոստիկանները շրջափակել են պետական նշանակության շենքերը

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ հիշատակվում են ապրիլի 14-ին` Հանրային ռադիոյի և ապրիլի 13-ին`ԵՊՀ գլխավոր մասնաշենք մուտք գործելու դեպքերը։

Դատախազությունը փաստում է, որ Ազգային ժողովի պատգամավոր Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցներ, մուտքի դուռը վնասելով, ներխուժել են Երևանի պետական համալսարան և, դռները վնասելով, փորձել են մտնել ռեկտորի աշխատասենյակ:

«Հավաքի մասնակիցները մարմնական վնասվածքներ են պատճառել համալսարանի անվտանգության ծառայության երկու աշխատակիցների: Տևական ժամանակ գտնվելով ԵՊՀ շենքում՝ հավաքի մասնակիցներն իրենց գործողություններով խախտել են Համալսարանի բնականոն գործունեությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իսկ այսօր`ապրիլի 14-ին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մի խումբ մասնակիցների հետ, շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով, մուտք են գործել պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ հանդիսացող և ՀՀ ոստիկանության պահպանության ներքո գտնվող Հայաստանի հանրային ռադիոյի շենք:

«Այդ ընթացքում հավաքի մասնակիցները, վնասելով գույքը, փակ դուռը կոտրելով, մտել են ընկերության սենյակներից մեկը: Ոստիկանության ծառայողը Ն. Փաշինյանից պահանջել է հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից և ազատել զավթված շենքը: Սակայն հավաքի կազմակերպիչը չի կատարել պահանջը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին»,- ասված է հայտարարության մեջ։

Սրանով, դատախազության եզրակացությամբ, Փաշինյանը խախտել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականությունը, իսկ շենք ներխուժած անձինք իրենց գործողություններով խոչընդոտել են ընկերության բնականոն գործունեությունը։

Նշենք, որ ոստիկանությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել և նշել, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները առերևույթ պարունակում են իրավախախտման հատկանիշներ և կարող են առաջացնել քրեական պատասխանատվություն:

ՍերժՍարգսյանիդեմբողոքիակցիաիրականացնողԱԺ «Ելք» խմբակցությանղեկավարՆիկոլՓաշինյանի «Իմքայլը» քաղաքացիականարշավիմեկնարկըտրվել էմարտի 31-ինԳյումրուՎարդանանցհրապարակում։ Ակցիայի մասնակիցները քայլերթովհասանԵրևան մարտի 13-ին։ Նույն օրըերեկոյանցուցարարները շրջափակեցինՖրանսիայիհրապարակը, հետո վրաններ տեղադրեցին փողոցներումուհարակիցայգիներինստարաններինևգիշերնանցկացրինայնտեղ։ Այսօր կեսօրին Փաշինյանն իր համակիրների հետ ներխուժեց Հանրային ռադիոյի շենք։