Նիկոլ Փաշինյանը լքեց Հանրային ռադիոյի շենքը. ակցիան սիմվոլիկ էր

Հանրային ռադիոյի շենք ներխուժած Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ վերադարձավ փողոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Հանրային ռադիոյի շենքի հոսանքազրկումից հետո Երևանում բողոքի ցույցի դուրս եկած մարդիկ` «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, լքեցին ռադիոյի շենքը` շարունակելով երթը Երևանի կենտրոնական փողոցներով։

Բողոքի ալիք Հայաստանում. ընդդիմությունը կարող է փչացնել իշխանության տոնը

Մինչ այդ, «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի հոսանքազրկված ստուդիայում իր ուղերձն ընթերցեց տեղում ներկա և ակցիան ուղիղ եթերում լուսաբանող այլ լրատվամիջոցներով։

Նա մասնավորապես կոչ արեց ՀՀ քաղաքացիներին այսօր, ժամը 18։ 30-ին միանալ Ֆրանսիայի հրապարակում նախանշված հանրահավաքին։

Անդրադառնալով Հանրային ռադիոյի շենք ներխուժելուն` Փաշինյանն այն անվանեց «սիմվոլիկ ակցիա»` հավելելով, որ դրա նպատակն էր փաստել, որ Հանրային ռադիոն ու հեռուստաընկերությունն իրականում հանրությանը չեն ծառայում։

Նշենք, որՍերժՍարգսյանիվարչապետընտրվելուդեմբողոքիակցիաիրականացնողԱԺ «Ելք» խմբակցությանղեկավարՆիկոլՓաշինյանի «Իմքայլը» քաղաքացիականարշավիմեկնարկըտրվեցմարտի 31-ին, ժամը 12-ին, ԳյումրուՎարդանանցհրապարակում։ Ակցիայի մասնակիցները քայլերթովհասանԵրևան մարտի 13-ին։ Նույն օրըերեկոյանցուցարարները շրջափակեցինՖրանսիայիհրապարակը, հետո վրաններ տեղադրեցին փողոցներումուհարակիցայգիներինստարաններինևգիշերնանցկացրինայնտեղ։