Բժիշկների պատճառով հաշմանդամ դարձած կինը խնամում է 100 տարեկան մորը

Չինաստանի բնակիչ Ցայ Դոնֆենգը ձեռքերից ու ոտքերից զրկվել է 10 տարեկանում։ Բժիշկները ստիպված են եղել նրա վերջույթներն անդամահատել աբսցեսի պատճառով, որն առաջացել է սխալ բուժման հետևանքով։
Sputnik

Անցել է 65 տարի, Ցայ Դոնֆենգը հիմա 75 տարեկան է։ Չնայած բոլոր դժվարություններին՝ կինը խնամում է 100 տարեկան մորը։ Ցայն ուտելիք է պատրաստում, դեղեր տալիս մորը, հետևում տան մաքրությանը։