Որոշվել է` Վիգեն Սարգսյանին կփոխարինի Վլադիմիր Գասպարյանը

«Փաստ» թերթի տեղեկություններով` Սարգսյանը մեկ այլ գերատեսչություն կղեկավարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլ — Sputnik. Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը սկսել են կադրային նոր տեղաշարժերի գործընթացը։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը` հղում անելով ՀՀԿ վերնախավին մոտ կանգնած աղբյուրներին։

«Որոշել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նշանակել ՀՀ պաշտպանության նախարար։ Աղբյուրի վկայությամբ` երկրի ղեկավարները հույս ունեն, որ Գասպարյանը «դիսցիպլինա» կմտցնի բանակում և «կսանձի» որոշ գեներալների ու ռազմական պաշտոնյաների «ախորժակը` բանակից ինչ-որ բան փախցնելու գործում»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի` որոշվել է նաև, որ Վիգեն Սարգսյանը կնշանակվի ՀՀ արտաքին գործերի նախարար։

Ինչ մնում է Էդվարդ Նալբանդյանին, ապա, ըստ թերթի, նա շատ հետաքրքիր առաջարկությունի ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից։ Հնարավոր է, որ նա նշանակվի այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայել Ժանի տեղակալ։