Նիկոլ Փաշինյանին կարող են քրեական պատասխանատվության ենթարկել

Ոստիկանությունը զգուշացնում է` Փաշինյանի գործողություներում կան քրեական պատասխանատվության ենթակա տարրեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի գործողությունները առերևույթ պարունակում են իրավախախտման հատկանիշներ և կարող են առաջացնել քրեական պատասխանատվություն:

Նիկոլ Փաշինյանը լքեց Հանրային ռադիոյի շենքը. ակցիան սիմվոլիկ էր

ՀՀ ոստիկանությունը նման զգուշացում է արել «Ելք» խմբակցության ղեկավար և «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ակցիայի մասնակիցների` Հանրային ռադիոյի շենք ներխուժելու մասին հայտարարության մեջ։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենքը պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ է և գտնվում է ՀՀ ոստիկանության պահպանության ներքո:

«Նշված շենք ներխուժումը կատարվել է օբյեկտում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով: Հավաքի մասնակիցները մուտք են գործել ընկերության սենյակներից մեկը՝ փակ վիճակում գտնվող դուռը կոտրելու եղանակով: Ոստիկանության ծառայողը պահանջել է Ն. Փաշինյանից հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից, սակայն հավաքի կազմակերպիչը ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին և չի ապահովել հավաքի բնականոն ընթացքը ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականության կատարումը»,- ասված է հայտարարության մեջ:

Ոստիկանությունը նաև նշում է, որ ռադիոյի շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանը ունեցել է բոլոր հիմքերը` ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում:

Նշենք, որՍերժՍարգսյանիդեմբողոքիակցիաիրականացնողԱԺ «Ելք» խմբակցությանղեկավարՆիկոլՓաշինյանի «Իմքայլը» քաղաքացիականարշավիմեկնարկըտրվել էմարտի 31-ինԳյումրուՎարդանանցհրապարակում։ Ակցիայի մասնակիցները քայլերթովհասանԵրևան մարտի 13-ին։ Նույն օրըերեկոյանցուցարարները շրջափակեցինՖրանսիայիհրապարակը, հետո վրաններ տեղադրեցին փողոցներումուհարակիցայգիներինստարաններինևգիշերնանցկացրինայնտեղ։ Այսօր կեսօրին Փաշինյանն իր համակիրների հետ ներխուժեց Հանրային ռադիոյի շենք։