Սարսափելի դեպք Արարատում. երեխաների դիեր են հայտնաբերվել խոզաբուծարանում

Արարատի մարզում գործող խոզաբուծարանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 8 և 10 տարեկան երեխաներին մահացած են գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմանում ոստիկանության Արտաշատի բաժինն ահազանգ է ստացել, որ մարզային հիվանդանոց են տեղափոխվել 8-ամյա տղայի և 10-ամյա աղջկա դիեր։

Հայաստանի հինգ քաղաքացիներ մահացել են Ուֆայում դիտահորում աշխատելիս

Shamshyan.com–ի տեղեկություններով` մահացած երեխաներն Ազատավան գյուղից են։ Նրանք գնացել են գյուղում գործող խոզաբուծարան, որտեղ պահեստավորված 50 կիլոգրամանոց պարկերով կոմբիկերը թափվել է երեխաների վրա։

Արարատի մարզում տղամարդը նետվել է գնացքի տակ. կտրվել են նրա ոտնաթաթերը

Նախնական վարկածով դա էլ երեխաների մահվան պատճառ է դարձել։

Կայքի տեղեկություններով` մահացած երեխաներից մեկը խոզաբուծարանի աշխատակիցներից մեկի զավակն է, մյուսը՝ սեփականատիրոջ ազգականը։

Դժբախտ պատահար Ստեփանակերտում. նույն ընտանիքից 3 անձ մահացել են, կան տուժածներ

Комбикорм