Քարդաշյանը դստեր ծնվելուց հետո ներե՞լ է ընկերոջ դավաճանությունը. մանրամասներ

Ամերիկյան թոք շոուների աստղ Քիմ Քարդաշյանի քույրը` Քլոեն, ժամանակից շուտ է երեխային ունեցել։ Արևմտյան ԶԼՄ-ները ենթադրում են, որ պատճառը կարող են լինել երեխայի հոր` Տրիստան Թոմփսոնի դավաճանության մասին լուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Նախօրեին Քլոե Քարդաշյանը մայր է դարձել։ Չնայած քաղաքացիական ամուսնու դավաճանության հետ կապված ողջ աղմուկին, կինը Տրիստան Թոմփսոնին թույլ է տվել տեսնել դստերը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականը գրում է, որ այժմ Քլոեն մտածում է միայն նորածին դստեր մասին, և իր ողջ ժամանակը երեխային է տրամադրում։

Արևմտյան ԶԼՄ-ները փորձում են հասկանալ` ներել է արդյոք Քիմ Քարդաշյանի քուրը Տրիստան Թոմփսոնին այն տեսագրության համար, որտեղ իր դստեր հայրը զվարճանում է Քարդաշյանին Տրիստանի անկողնում փոխարինելու պատրաստ աղջիկների հետ։

«Քլոե Քարդաշյանը «ներել» է դավաճան Տրիստան Թոմփսոնին։ Նա մեղադրում է խմբակային զվարճանքների սիրահարներին հարբած խնջույքների համար», — նշում է պարբերականը։

Հայտնի է, որ Քլոեի մայրը` Քրիս Ջեները, Քորթնի ու Քիմ Քարդաշյան քույրերը երկունքի ցավերի մասին իմանալուց անմիջապես հետո մեկնել են Քլիվլենդ։ Քլոեն Լոս Անջելեսից այնտեղ էր տեղափոխվել` ընկերոջ մոտ։ Երեխայի հայրը` Տրիստան Թոմփսոնը, բասկետբոլիստ է, նա խաղում է Cavaliers թիմի կազմում։

Այժմ Քլոեն երջանիկ է դուստեր լույս աշխարհ գալով։ Ի դեպ, փոքրիկը ծնվել է ամերիկյան բժշկական կենտրոնում ապրիլի 12-ի առավոտյան ժամը 4-ին։