Դատարանը վճռել է Ռուսաստանում արգելափակել Telegram–ը

Telegram–ի արգելափակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեսենջերը հրաժարվել է ԱԴԾ–ին փոխանցել օգտատերերի գրառումների ծածկագրերի բանալիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Մոսկվայի Տագանսկի դատարանի դատավոր Յուլյա Սմոլինան բավարարել է «Ռոսկոմնադզորի» հայցը և վճռել Ռուսաստանի տարածքում արգելափակել Telegram մեսենջերը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Փող տուր, թե չէ կկոտրեմ. ո՞վ է Հայաստանում ժամանակակից ցանցահենի զոհ դառնում

Հայցի քննումը 20 րոպե է տևել: Սմոլինան թույլ է տվել արգելափակումն անհապաղ սկսել՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Telegram-ի ներկայացուցիչնեը չէին ներկայացել ապրիլի 13-ի դատական նիստին, քանի որ մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովն իրավաբաններին արգելել է մասնակցել «հրապարակային խեղկատակությանը»:

Այդուհանդերձ, փաստաբանները դատարան միջնորդություն էին ուղարկել՝ նիստը հետաձգելու խնդրանքով, որը մերժվել էր:

Telegram-ի արգելափակումը կապված է ԱԴԾ-ին օգտատերերի նամակագրության վերծանման բանալիները փոխանցելու մերժման հետ: Telegram-ից հայտարարել էին, որ դա անհնար է տեխնիկապես կատարել: Այսպիսով, «Յարովայի փաթեթի» խախտման համար նախկինում մեսենջերին տուգանել էին 800 հազար ռուբլով: