Գյումրիում երեխան ընկել է 4-րդ հարկի պատշգամբից

Բժիշկները պայքարում են պատշգամբից ընկած երկուսուկես տարեկան երեխայի կյանքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Գյումրու շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից երկուսուկես տարեկան երեխա է ընկել։ Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոցից:

Այս պահին բժիշկներն անհրաժեշտ հետազոտություններ են կատարում` պարզելու գլխուղեղի տրավմայի աստիճանը` հայտնեց մեր զրուցակիցը։

Դեպքից անմիջապես հետո երեխան տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց, ավելի ուշ նրան տեղափոխել են Երևան։

Այստեղ նրա մոտ նախնական վարկածով ախտորոշվել է գանգուղեղային տրամվա, գանգոսկրի բազմաթիվ կոտրվածներ, աջ արմնկային ոսկրի բաց կոտրվածք, արյունահոսություն, ներքին արյունահոսության կասկածներ:

Երեխան չի կարողանում ինքնուրույն շնչել, միացված է արհեստական շնչառության ապարատին։