Երևան-Բեյրութ չվերթը չեղարկվել է. Սիրիայի օդային տարածքով անցնելը վտանգավոր է

Սիրիայի շուրջ լարված իրավիճակն ազդել է միջազգային ավիափոխադրումների վրա։ Սիրիայի տարածքով անցնող չվերթերը դադարեցվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Ապրիլի 16-ին նախանշված Երևան-Բեյրութ-Երևան չվերթը չեղարկվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Ավիաընկերությունը Ավիափոխադրումների անվտանգության հարցերով եվրոպական գործակալությունից ստացել է խորհրդատվական բնույթի առաջարկ, որ Սիրիայի տարածքում հնարավոր են օդային հարվածներ»,- ասաց Խաչատրյանը։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ այս պահին չեղարկվել է միայն ապրիլի 16-ին չվերթը։ Մնացած չվերթերը կիրականացվեն հաստատված ժամանակացույցով։

Ավիաընկերությունը Ավիափոխադրումների անվտանգության հարցերով եվրոպական գործակալության (EASA) հայտարարությունից հետո համաշխարհային մի շարք ավիաընկերություններ ևս փոխել են իրենց երթուղիները կամ չեղարկել Սիրիայի տարածքով անցնող չվերթերը։