«Արսենալը» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ անցավ

Մոսկվայում «զինագործները» մոտ էին պարտությանը, բայց վերջում հավաքվեցին, լավ խաղ ցուցադրեցին, հավասարեցրին հաշիվը և անցան կիսաեզրափակիչ փուլ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Լոնդոնի «Արսենալը» Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում ոչ-ոքի խաղաց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել ամբողջ խաղաշրջանը․ Telegraph

«Զինագործները» սկզբում զիջում էին 0:2 հաշվով, բայց վերջում հավաքվեցին և հավասարեցրին հաշիվը։ 75-րդ րոպեին առանձնացավ հարձակվող Դենի Ուելբեկը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում կիսապաշտպան Ահարոն Ռեմզին խփեց խաղի վերջին գոլը` վերջնական հաշիվը սահմանելով 2:2։

Կիսաեզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կորոշվի այսօր կայանալիք վիճակահանության ժամանակ, որը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 2-ին։

Ավելացնենք, որ Լոնդոնի ակումբի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել ԲԿՄԱ-ի հետ խաղին։ Բժիշկների գնահատականի համաձայն` Մխիթարյանը ևս մի քանի խաղ բաց կթողնի, սակայն կկարողանա դաշտ դուրս գալ խաղաշրջանի վերջում։