Արարատի մարզում տղամարդը նետվել է գնացքի տակ. կտրվել են նրա ոտնաթաթերը

Վիրավորին օգնության են հասել «Հարավկովկասյան երկաթուղու» անվտանգության ծառայողները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Արարատի մարզում 41-ամյա տղամարդը նետվել է գնացքի տակ, նրա ոտքերի թաթերը կտրվել են։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Գյումրիում երեխան ընկել է 4-րդ հարկի պատշգամբից

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ապրիլի 13-ին։ Ժամը 15:20-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Մասիս-Արտաշատ ուղեհատվածում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու:

Մինչ ոստիկանների` դեպքի վայր հասնելը վիրավորին օգնության են հասել երկաթգծի անվտանգության ծառայության աշխատակիցները։

Տղամարդուն տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 41-ամյա Արտակ Ղազարյանն է, որը ոչ թե վրաերթի է ենթարկվել, այլ ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է գնացքի տակ: