Ցույցին նախորդել էր «Իմ քայլը» ակցիան` Հայաստանի տարածքով Փաշինյանի նախաձեռնած քայլարշավը։ Մի քանի օրում Փաշինյանը և նրա համախոհները ոտքով հաղթահարել են ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։
Քայլարշավն ավարտվել է Երևանում։ Իր ելույթում Փաշինյանը կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին միանալ ցույցին և իրենց ավանդն ունենալ պայքարում։
Հատկանշական է, որ երկու քաղաքական ուժերը` «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», որոնք Փաշինյանի կուսակցության հետ միասին խորհրդարանական «Ելք» դաշինքն են ձևավորել, չեն մասնակցում ցույցին։
Ակցիայի մասնակիցներն ավելի ուշ Ազատության հրապարակից տեղափոխվել են Ֆրանսիայի հրապարակ՝ փակելով դրա բոլոր 4 մուտքերն ու ելքերը և խոչընդոտելով երթևեկությանը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում: