Շնորհակալ եմ ճակատագրին մաեստրո Լեգրանին հանդիպելու համար. Թամարա Գվերդցիթելին Երևանում է

Հազարավոր արտիստներ ամբողջ աշխարհից իրենց երգերի ձայնագրություններն են ուղարկել մաեստրո Լեգրանին։ Այդ շարքում է եղել նաև Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդցիթելիի ձայնագրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամար Գվերդցիթելին շնորհակալություն է հայտնել ճակատագրին լեգենդար կոմպոզիտոր Միշել Լեգրանին հանդիպելու համար։ Այս մասին Գվերցիթելին այսօր ասաց Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Այսօր Արամ Խաչատրյանի պետական համերգասրահում տեղի կունենա Գվերդցիթելիի համերգը։

«Շնորհակալ եմ ճակատագրին մաեստրոյի հետ հանդիպման համար։ Մենք հանդիպեցինք Փարիզում, երկար զրուցեցին, երգեցինք ու նվագեցիքն։ Նա համակրանքով, հարգանքով ու ջերմությամբ էր վերաբերվում ինձ», — ասաց Գվերդցիթելին։

Երգչուհին պատմեց, որ այդ երեկո նվագել են Լեգրանի ու Բախի ստեղծագործությունները։ Ֆրանսիացի լեգենդի հետ հանդիպումը կազմակերպել է Ալեքս Մոսկովիչը։ Նա ծանոթների միջոցով Լեգրանին է փոխանցել երգչուհու ձայնագրությունները։

«Ի՞նչ ֆրանսիացի, չէ՞ որ դուք հայ եք». ինչ է նվիրել Ազնավուրը ռուս դերասանին

«Այն, որ ձայնագրություններս Լեգրանին են հասել, ճակատագրի նվերն է, նա հազարավոր այդպիսի ձայնագրություններ էր ստանում։ Իմ ձայնագրությունը դրանցից մեկն էր», — ասաց Գվերդցիթելին։

Երգչուհին վերջին անգամ շատ վաղուց է երևանյան բեմում ելույթ ունեցել (մանկության տարիներին «Մզիուրի» համույթի կազմում)։ Երգչուհին նշեց, որ ուրախ է Երևան վերադառնալու համար, այդ պատճառով էլ համերգային ծրագիրը «Վերադարձ» է կոչվում։

«Երևանյան համերգը մեզ համար պարզապես համերգ չէ, այլ հսկայական պատասխանատվություն։ Բոլոր երաժիշտները լարված սպասում են փորձին ու համերգին», — ասաց երգչուհին` ավելացնելով, որ այսպիսի երաժշտական, հին երկրի հանդիսատեսի հետ հանդիպումն իր համար շատ կարևոր է։

Նա հայ հանդիսատեսի համար կերգի ռուսերեն, վրացերեն ու հայերեն։

Երևանում Գվերդցիթելիի համերգը կազմակերպել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։