ՀԱՊԿ հաջորդ նիստը կանցկացվի Երևանում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը հրավիրել է անցկացնել Երևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր Սանկտ Պետերբուրգում անցկացված հերթական նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

ՀԱՊԿ անդամ երկրները որոշել են պայքարել անօրինական միգրացիայի դեմ. վիճակը սարսափեցնող է

Նա հրավիրել է խորհրդի և վեհաժողովի հաջորդ լիագումար նիստերը հոկտեմբերի 29-30-ն անցկացնել Երևանում:

ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ անցկացված նիստում մասնավորապես քննարկվել են կազմակերպության պատասխանատվության գոտում իրադրության և հավաքական անվտանգության արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միջոցներին, 2018 թվականին ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, ՌԴ նախագահի ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությամբ ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների մասնակցությանը, ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների համապատասխանեցման և ներդաշնակեցման հարցում 2016-2020թթ. ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն վերաբերող հարցեր:

Նիստին ներկա են եղել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարները: