Ինչպիսին էր հայկական Գագարինը տիեզերքից, և ինչով է ապրում այսօր

Սևանա լճի մոտ գտնվող գյուղը մինչև օրս կոչվում է Գագարինի անունով։ Իսկ տիեզերագնացության օրը գյուղը դիմավորում է ժանգոտ գործարանային դարպասներով։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik

Մարդը տիեզերքում է… Ռադիոընդունիչների մոտ` միլիոնավոր մարդիկ։ Նրանց թվում փոքր կետով երևում են Սևանի ափին գտնվող շինարարների համար նախատեսված N 7 ժամանակավոր գյուղի բնակիչները։ Այս թռիչքը նաև նրանց տոնն էր: Մի քանի ամիս անց, իրենց պնդմամբ և դիմումի համաձայն, Խորհրդային Հայաստանի քարտեզում նոր անուն հայտնվեց` Գագարին։

9 տարի անց` 1970 թվականի հունիսին, արևոտ Սևանի վրայով անցավ «Союз-9»-ը։ 240-րդ պտույտի ժամանակ Անդրիյան Նիկոլաևն ու Վիտալի Սևաստյանովը սավառնում էին Սևանա լճի վրա` ուղիղ իրենց ընկերոջ անվան գյուղի երկնքում։

«Քաղաքներում երևում են փողոցները, թաղամասերը, ձեռնարկությունների ապակե տանիքները, դրանցից արևային շողեր են արտացոլվում», — փոխանցում են տիեզերագնացները։

Արևը Սևանի վերևում նախկինի պես առատ է, իսկ ձեռնարկություններ չկան։ Գագարին գյուղում դրանք 14-ն էին, մնաց մեկը։

«… Ես մռա՞յլ եմ։ Ոչ, հարազատներս, ես պարզապես ծեր եմ»։ Տեղի դպրոցի նախկին տնօրեն Գագիկ Եղիազարյանն է։ Տանը նստել չի կարողանում։ Ահա այժմ էլ բակում է, իր մեղվանոցում։ Ծերացել է, աչքերը ժպտում են։

Пасечник в селе Гагарин, Гегаркуник

Մենք` 30-ն անց ենք։ Նա` 93 տարեկան։

Գյուղ է եկել դրա ստեղծման առաջին իսկ օրվանից` դասավանդելու տեղի դպրոցում։

«Խորհրդային իշխանությունը գումար տրամադրեց։ Ընկեր Քոչինյանը` նախարարների խորհրդի մեր նախագահն էր կարգադրել։ 1956 թվականն էր։ Իսկ 1957 թվականին և՛ դպրոցը արդեն կար, և՛ տները։ Ահա, այդպես։ Ասացին` արեցին։ Այն ժամանակ այդպես էին աշխատում», — ավելացնում է նա վստահ` իսկական տնօրենի նման։

Գագարին թաղամասի (այժմ այն Սևան քաղաքի մաս է) գլխավոր փողոցում անցորդներին կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել։ Երիտասարդ տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնել` չգիտեն, ինչ անել, ինչով զբաղվել։

«Իսկ հիմա ես ձեզ մի թիվ կասեմ, հիշեք այն` 686։ Խորհրդային տարիներին այդքան աշակերտ կար դպրոցում։ Իսկ այսօր` 230», — տխրությամբ ասում է ընկեր Եղիազարյանը։

Երեկոյան փողոցներում 3 հազար մարդ կար։ Ե՛վ տեղացիները, և՛ մոտակա գյուղերից` Սևանից, Հրազդանից, և նույնիսկ Երևանից։

Այժմ միայն մի ձեռնարկություն է աշխատում։ Եվ աշխատում է դրա սեփականատիրոջ կամքով և հմտության շնորհիվ` Ահարոն Տեր-Գրիգորյանի և նրա եղբայրների։ Գործարանը հիմնադրվել է 2000-ականների կեսերին զրոյից։ Այսօր այստեղ գազի կոմպրեսորներ են հավաքում։ Անգամ հաջողվել է գնորդներ գտնել` «Լուկօյլն» ու «Ռոսնեֆտը»։ 60 մարդ է աշխատում այստեղ։ Ընդ որում` Տեր-Գրիգորյանը մտադիր է ընդլայնել ձեռնարկությունը և նույնքան մարդ ընդունել։

Монтаж оборудования на заводе газовых компрессоров

Իսկ ինչ անեն մյուս ավելի քան հազար մեծահասակները։ «Ի ուրախություն և սփոփանք»` նրանց համար տեղի իշխանությունը բարեկարգել է քաղաքի հրապարակը։ Ուղիղ գծով այնտեղ դեկորատիվ եղևնիներ են տնկել։

«Մենք նույնպես ուզում ենք օգնել քաղաքին։ Գումար ենք հավաքում եկեղեցի կառուցելու համար», — ասում է Մակիչ անունով գործարարը, ով մեզ մոտեցավ սպիտակ ջիպով։ —Ռուսաստանում ընկերություն ունեմ։ Իսկ մեր համագյուղացիներից մեկն ավելի հաջողակ է։ Դավիթ Գալստյանն է, Պետերբուրգում է։ Միասին ուզում ենք գործը գլուխ բերել»։

Ճիշտ գործ է։ Մարդուն մկրտելու և ննջեցյալի հուղարկավորման արարողությունը կատարելու համար տեղ կլինի։

Իսկ ահա այս երեխաները հստակ գիտեն, թե ինչ անել։

Средняя школа села Гагарин, Гегаркуник

Ահա դպրոցից են գալիս։ Քույրը անհանգիստ եղբորը խնամքով բռնել է ձեռքից։

Կես ճանապարհին աղջիկը հետ է պտտվում և ժպտում մեզ լայն ժպիտով`ասես արևի մի մասնիկ լինի։ Ժպտում է նաև նրա ձեռքի քոթոթը…

Счастье

Տեղի դպրոցը։ Սովորական շարադրությունների հետ մեկտեղ, ամեն տարի ռուսաց լեզվի դասերին երեխաներն այստեղ գրում են հետևյալ թեմայով շարադրությունը` «Յուրի Ալեքսեևիչ Գագարինի կյանքի ու սխրագործության մասին»։ Կիսամութ միջանցքում փոքրիկ ստենդ է դրված, որի շուրջբոլորը լուսավոր է։ Դրա վրա` Գագարինի լուսանկարներն են փակցված կարմիր սկաֆանդրով և կանաչ սպայական համազգեստով։

«Ես սովորական ռուս մարդ եմ, ինչպիսիք մեզ մոտ Միությունում շատ կան։ Ծնվել եմ բուն ռուսական հողում` Սմոլենսկի մարզի Գժատսկի շրջանում»։… Գագարինը ժպտում է բոլորին, նաև ոչ ռուսական անուններ ունեցող այս սևաչյա երեխաներին։

«Դպրոցում սովորող մեր երեխաները բավական ընդունակ են։ Շատ են հպարտանում գյուղի անունով», — ասում է դպրոցի փոխտնօրեն Մանուշակ Գալստյանը։ 2011 թվականին` Գագարինի թռիչքի 50-ամյակին, «Ռոսսոտրուդնիչեստվոն» Հայաստանում «Ռուսաց լեզուն տիեզերքի լեզուն է» խորագրով մրցույթ անցկացրեց։ Եվ ով պիտի լիներ հաղթողը, եթե ոչ Գագարին գյուղի բնակիչը։ Իսկ արձակուրդների ժամանակ` հուլիսի 1-ին, երեխաների համար տոնը կրկնվեց։ Նրանց հյուր էին եկել ռուս տիեզերագնացները։ Բեմ էր դուրս եկել «ջոկատի իրենց երիտասարդ ընկերը»` 8-րդ դասարանցի Սասուն Խաչատրյանը տիեզերագնացի կարմիր համազգեստով… Անցել է 7 տարի, նա այսօր էլ ապրում և աշխատում է այստեղ։

1 / 6
Դպրոցի ստենդը
2 / 6
Սասուն Խաչատրյանը Յուրի Գագարինի կերպարով
3 / 6
Գագարին գյուղի մշակույթի տունը
4 / 6
Գագարին գյուղը
5 / 6
Գյուղի դպրոցականները
6 / 6
Գագարին գյուղի բնակիչը

«Երկրագնդի շուրջ տիեզերանավ-արբանյակով շրջելիս տեսա, թե ինչ գեղեցիկ է մեր մոլորակը։ Մարդիկ, պահպանելու ենք և բազմապատկենք այս գեղեցկությունը, ոչ թե ոչնչացնենք այն»։ Այսպես էր ապրում նաև Գագիկ Եղիազարյանը, որը իրեն 1 տարով մեծացրեց և 17 տարեկանում ռազմաճակատ գնաց։ Պատերազմից վերադառնալով կես դար քրտնաջան աշխատեց հեռավոր գյուղում։ Գագարինի խոսքերը նրա համար կյանքի նշանաբան են դարձել։ Այդ պատճառով ամեն անգամ, երբ գյուղն ուզում էին վերանվանել, նա, ուժերին ներածին չափով, պայքարում էր, որպեսզի հին անունը պահպանվեր։

Военный билет и паспорт медали "75 лет битвы за Москву" Гагика Егиазаряна

Արծաթագույն սկաֆանդրով Գագարինը արձանից նայում է ամայի և հին փողոցին։ Նայում ու կարծես կրկնում է իր կոչն ու նախազգուշացումը։