Մեքենան հայտնվել է շինության մեջ. խոշոր ավտովթարից տուժել են ընտանիքի չորս անդամները

Ավտովթարը տեղի է ունեցել Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Երեկ՝ ապրիլի 11-ին, ժամը 21:20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 61-ամյա Սմբատ Հ.-ի վարած Mercedes ML 320 մակնիշի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ 51-ամյա Գարեգին Ս.-ի վարած Opel մանիշի ավտոմեքենաները:

Ողբերգական ավտովթար Գյումրիում, վարորդները և ուղևորը մահացել են

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով Opel մանիշի ավտոմեքենան հայտնվել է շինության մեջ։ Վարորդներից Գարեգին Ս.-ն ու նրա ուղևորները` 22-ամյա Լևոն Ս.-ն, 52-ամյա Կարինե Ս.-ն, 45-ամյա Արմենուհի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի բժշկական կենտրոն:

Հիվանդանոց են տեղափոխվածները ընտանիքի անդամներ են: