Զախարովան պատասխանել է Թրամփին. խելացի հրթիռները պետք է թռչեն ահաբեկիչների ուղղությամբ

«Խելացի հրթիռները», որոնց մասին խոսում է ԱՄՆ- նախագահ Դոնալդ Թրամփը, կարող են ոչնչացնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման բոլոր ապացույցները, նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ ԱՄՆ-ի հարվածները պետք է ուղղված լինեն ոչ թե Սիրիայի կառավարության, այլ այդ երկրում գործող ահաբեկիչների դեմ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Խելացի հրթիռները պետք է թռչեն ահաբեկիչների, ոչ թե օրինական կառավարության ուղղությամբ, որը մի քանի տարի իր տարածքում պայքարում Է միջազգային ահաբեկչության դեմ»,- գրել է Զախարովան Facebook-ում:

Նրա կարծիքով` ԱՄՆ-ի ծրագրած հարվածները կարող են ուղղված լինել այն բանին, որ ոչնչացնեն սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման ապացույցների ոչնչացմանը:

Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 11-ին Ռուսաստանին կոչ է արել պատրաստվել Սիրիայում ամերիկյան հրթիռահարվածին:

Թրամփը խոստացել է հրթիռային հարված հասցնել Սիրիային. «Նրանք հաճելի են, նոր և «խելացի»»

«Ռուսաստանը խոստանում է խոցել բոլոր այն հրթիռները, որոնք կարձակվեն Սիրիայի ուղղությամբ: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, նրանք կգան` հաճելի, նոր ու խելացի։ Դու չպետք է լինես այն կենդանու գործընկերը, որն իր մարդկանց գազով է սպանում և բավականություն ստանում դրանից», — գրել էր Թրամփը Twitter-ում:

Ավելի վաղ Արևմուտքը Դամասկոսին մեղադրել էր սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար։ Մոսկվան հերքել էր սիրիական զինվորականներին վերագրած մեղադրանքը։ ԱՄՆ-ն խոստացել էր մտածել սիրիական Դումայում իրականացված քիմիական հարձակմանը պատասխան հարված հասցնելու մասին։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր հերթին կոչ էր արել ԱՄՆ-ին ռազմական արկածախնդրության չգնալ Սիրիայում։