Քլոե Քարդաշյանի զուգընկերը դավաճանել է երկու աղջիկների հետ

Քանի դեռ ապագա մայրը հղիության երրորդ ամսում է, նրա զուգընկերն ու ապագա երեխայի հայրը զվարճանում է երկու գեղեցկուհիների հետ։ Ընդ որում` նրա զվարճանքի տեսագրությունը հայտնվել է համացանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Բասկետբոլի աստղ, Քլոե Քարդաշյանի զուգընկեր Թրիսթան Թոմսոնը դավաճանել է նրան երկու աղջիկների հետ, հաղորդում է հայտնի TMZ կայքը։

Պարբերականը հրապարակել է Թոմփսոնի զվարճանքի տեսագրությունը։

Քիմ Քարդաշյանը կրքոտ լուսանկար է հրապարակել գայթակղիչ արտաքինով երիտասարդի հետ

«Թրիսթան Թոմփսոնը հոկտեմբերին, երբ Քլոեն հղի է եղել, դավաճանել է Քլոե Քարդաշյանին երկու կանանց հետ», — գրում է կայքը։

Դեպքերը զարգացել են Վաշինգտոնի մոտ գտնվող սրճարաններից մեկում։

Ինչպես նշում է աղբյուրը, բառացիորեն անցած շաբաթ բասկետբոլիստին նկատել են այլ աղջկա հետ, որին նա տարել է իր սենյակ։

Հիշեցնենք, որ Քլոեի առաջնեկը կծնվի ապրիլի վերջին։ Երեխայի հայրը Թրիսթան Թոմփսոնն է։