Երևանում կայացավ SputnikPro կրթական սեմինարը

Երևանն առաջիններից էր, որ միացավ SputnikPro (հետխորհրդային տարածքի երկրների ԶԼՄ-ների համար նախատեսված կրթական ծրագիր) նախագծին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ապրիլի 10-ին անցկացվեց լրագրողների և ԶԼՄ-ների ղեկավարների համար նախատեսված SputnikPro կրթական սեմինարը։ Ուսուցմանն ավելի քան 30 ունկնդիրներ մասնակցեցին` առաջատար տեղակատվական գործակալությունների, նորությունների պորտալների, տպագիր մամուլի, պետական հաստատությունների մամուլի ծառայությունների և Հայաստանի լրագրողների միության ղեկավարներ և լրագրողներ։ Սեմինարին Մոսկվայից տեսակապի միջոցով միացավ նաև «ՄՏԳ Ռոսիա Սեգոդնյայի» գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Ուրախ եմ, որ Երևանն առաջիններից միացավ մեր SputnikPro նախագծին։ Համոզված եմ, որ այս նախագիծը հաջողություն կբերի և արդյունավետ կլինի լրագրության զարգացման համար և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։ Երբ փորձի, պրոֆեսիոնալ հմտությունների և նոր տեխնոլոգիաների փոխանակման հարթակ կա, դա միշտ նպաստում է աշխատանքի բարելավմանը նրանց համար, ովքեր կազմակերպել են հարթակն ու ովքեր մասնակցում են դրան», — ասաց Մարգարիտա Սիմոնյանը։

«Նախագիծն օգտակար և տեղեկություններով հարուստ է։ Կարծում եմ, որ նման միջոցառումներ պետք է ավելի հաճախ կազմակերպվեն։ Հաջողություն եմ մաղթում և անպայման շարունակություն», — ընդգծեց «Դե-ֆակտո» լրատվական գործակալության ղեկավար Կարեն Զախարյանը։

Тренинг SputnikPro
Հանդիպման արդյունքներով «Արմենպրես» պետական գործակալության ղեկավար Արամ Անանյանը հայտնեց Ruptly միջազգային մուլտիմեդիոն տեսագործակալության հետ համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրելու մտադրության մասին։ Գործակալության ներկայացուցիչները ևս մասնակցեցին SputnikPro ծրագրին։ Այս կապակցությամբ Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն նշեց. «Սա շատ կարևոր պահ է SputnikPro նախագծի համար ընդհանուր առմամբ։ Քանի որ դա նրա ռազմավարական խնդիրներից մեկն է` տարբեր երկրներից պրոֆեսիոնալ լրագրողական հանրությանը միմյանց հետ հաղորդակցվելու, փորձի փոխանակման հնարավորության տրամադրել և դրա հիման վրա որևէ օգտակար բան ստեղծել, ինչը կզարգացնի մեր ոլորտը»։

Սեմինարի շրջանակներում ելույթ ունեցան ռուս լրագրող, պրոդյուսեր, «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ գլխավոր խմբագրի տեղակալ, ՄՊՀ-ի լրագրության ֆակուլտետի նոր մեդիաների ամբիոնի ավագ դասախոս Նատալյա Լոսևան, «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ի պետական առցանց-նախագծերի տնօրինության տնօրենի տեղակալ Իրինա Կեդրովսկայան, «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ի կրթական ծրագրերի ղեկավար Օլեգ Շչեդրովը, RUPTLY միջազգային մուլտիմեդիոն տեսագործակալության պաշտոնական ներկայացուցիչ Ինդիրա Ժարովան, RT հեռուստաալիքի անգլիական խմբագրության նախաեթերային պատրաստվածության բաժնի ղեկավար Մարիա Ալեքսեևան։

1 / 6
SputnikPro միջոցառման ժամանակ
2 / 6
Օլեգ Շեդրովը
3 / 6
Մարիա Ալեքսեևան
4 / 6
Ինդիրա Ժարովան
5 / 6
SputnikPro միջոցառման ժամանակ
6 / 6
SputnikPro միջոցառման ժամանակ
SputnikPro ծրագիրը լրագրողներին ներկայացրեց ժամանակակից մուլտիմեդիոն տեղեկատվական գործակալության աշխատանքի ստանդարտներն ու տեխնոլոգիաները։ Դասընթացների 1-ին փուլը կայացել է Մինսկում, ապա Թբիլիսիում։

Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականի հուլիսին և Sputnik միջազգային նախագծի մի մասն է կազմում։ Գործակալության պորտալը ներառված է երկրի առաջատար առցանց ԶԼՄ-ների լավագույն հնգյակում։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է ` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն: