Կարեն Կարապետյանը «կատաստրոֆա» չի համարում ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը

Ռուսական ռուբլու անկումը Հայաստանի կառավարության ղեկավարին չի վախեցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հայաստանը ճիշտ է արել` ԵԱՏՄ շուկա մուտք գործելով։ ԱԺ-ում այսօր, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։

«Մենք, ի դեմս ԵԱՏՄ-ի, մենք այսօր ունենք 180 միլիոնանոց շուկա»,- ասաց Կարապետյանը։

Անդրադառնալով Ռուսաստանում եվրոյի նկատմամբ ռուբլու փոխարժեքի անկման և Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության մասին հարցին, Կարապետյանն ասաց. «Լա՞վ է, թե՞ վատ է, որ մեզ համար հասկանալի շուկայում պրոբլեմներ կան։ Իհարկե` վատ է։ Բայց դա կատաստրոֆա է՞, իհարկե` ոչ»։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ի պատասխան ռուսաստանյան ֆինանսական շուկայում տեղի ունեցող փոփոխությունների, Հայաստանի տնտեսական պատասխանատուներն աշխատում են այլ շուկաների վրա։

Հիշեցնենք` ապրիլի 6-ին, երբ Վաշինգտոնը հայտարարեց, որ նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 38 պաշտոնյաների, խոշոր գործարարների ու ընկերությունների նկատմամբ, և ամերիլյան գործարարներին արգելվեց գործ ունենալ ցուցակում հայտնված մարդկանց և ընկերությունների հետ, Մմոսկովյան բորսայում եվրոյի նկատմամբ ռուսկան ռուբլու փոխարժեքի կտրուկ անկում գրանցվեց։ 1 եվրոյի արժեքը գերազանցեց 78,42 ռուբլի փոխարժեքը, այն դեպքում, երբ 2016 թվականի դեկտեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշը չէր գերազանցել 63 ռուբլին։