Հանրապետական կուսակցության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում. լուսանկարներ

Ցուցարարները հավաքվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակի շենքի մոտ, որտեղ այս պահին քննարկվում է ապագա վարչապետի թեկնածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու դեմ բողոքի ակցիան մեկնարկել է իշխող կուսակցության գրասենյակի դիմաց։

Մի քանի տասնյակ երիտասարդներ հավաքվել են Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց, իսկ ներսում ընթանում է Գործադիր մարմնի նիստը։

1 / 5
Բողոքի ցույց
2 / 5
Բողոքի ցույց
3 / 5
Բողոքի ցույց
4 / 5
Բողոքի ցույց
5 / 5
Բողոքի ցույց

Ավելի վաղ ՀՀԿ մամուլի քարտուղար ու ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր Sputnik Արմենիային, որ գործադիրի նիստում կուսակցությունը կհայտնի վարչապետի պաշտոնի համար իր առաջադրած թեկնածուի անունը։

Ոստիկանությունն ուժերն է կենտրոնացնում ցույցի վայրում։ Հավաքվածները ծխացող ճայթուկներ են պայթեցրել ու քաղաքական տեքստերով ռեփ միացրել։

Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են բղավում` ոստիկաններին կոչ անելով միանալ իրենց բողոքին։

Հիշեցնենք` ապրիլի 9-ին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրեց կառավարության հրաժարականը։ Խորհրդարանը կընտրի նոր վարչապետին ապրիլի 17-ին։ Իսկ նոր կառավարությունում մեկի փոխարեն երեք փոխվարչապետ կլինի, նրանցից մեկը կլինի առաջին վարչապետ։ Ավելի վաղ ընդդիմությունը հայտնել էր, որ այդ պաշտոնը հատուկ Կարեն Կարապետյանին համար են «չափել-ձևել»։