Գեղարքունիքում վթարի ենթարկված ավտոմեքենայի 9 ուղևորից 5-ը երեխաներ են

Վթարի ենթարկված ավտոմեքենայում գտնվել են 4 մեծահասակ և 5 երեխա։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ապրիլի 10-ին, 22։40-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Գոշ-Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են Ford Scorpio և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ford Scorpio –ում վթարի պահին գտնվել են 9 հոգի, որոնցից 5-ը` երեխաներ. ավտոմեքենայի վարորդը` Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչ 63-ամյա Վոլոդյա Թ.-ն, և նրա համագյուղացիներ` 55-ամյա Հասմիկ Թ.-ն, 30-ամյա Քրիստինե Ա.-ն, 2-ամյա Միքայել Թ.-ն, 10-ամյա Վոլոդյա Թ.-ն, 12-ամյա Հասմիկ Թ.-ն, 33-ամյա Ալվինա Թ.-ն, 8-ամյա Մամիկոն Զ.-ն և 13-ամյա Էլինա Զ.-ն։

Նշված բոլոր անձինք, ինչպես նաև` ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Անդրանիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի հիվանդանոց։