ՍԱՊԾ-ում օգտագործման համար վտանգավոր սննդի հանդեպ աչք են փակել

«Ժողովուրդ» թերթի տվյալներով` վտանգավոր մթերքի համար ՍԱՊԾ-ն տրամադրել է անվտանգության սերտիֆիկատ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում:

Այս Ամանորի թրենդը. շուկայում հայտնաբերվել է էշի և ձիու միս

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Ուկրաինայից ներկրված հավի մսի փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են սալմոնելաներ, սննդամթերքը համարվել է օգտագործման համար վտանգավոր: Թեև ՍԱՊԾ որոշումով պետք է խմբաքանակը ոչնչացվեր, բայց նույն օրը այդ մթերքի համար ՍԱՊԾ-ն տրամադրել է անվտանգության սերտիֆիկատ` փաստացի հաշվի չառնելով մթերքի մասին լաբորատորիայի կողմից տրված եզրակացությունը:

Ընդ որում, ՍԱՊԾ-ն ներմուծման հավաստագրերը տվել է ավելի շուտ, քան ստացվել են տվյալ բեռի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Սա միակ նման օրինակը չէ. ՎՊ հաշվետվության մեջ ՍԱՊԾ խախտումների մասին փաստերի պակաս չկա: ՍԱՊԾ-ում բավական չէ օգտագործման համար վտանգավոր սննդի հանդեպ աչք են փակել, չեն զլացել նաև մսխել պետական միջոցները:

27 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, նրանց ներգրավել են որպես փորձագետներ, տվել են մոտ 10 մլն դրամ պարգևավճար, ինչի իրավունքն օրենքով չունեին»: