Հայաստանի նորընտիր նախագահը մեկ կին օգնական և երկու խորհրդական ունի

Արմեն Սարգսյանը խորհրդրականներին և օգնականին նշանակելու հրամանագրեր է ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին խորհուրդներ կտան Արա Ալեքսանյանն ու Համլետ Գասպարյանը։ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահը նրանց նշանակումների մասին հրամանագրեր է ստորագրել։

Արա Ալեքսանյանը ՀՀ նախագահի խորհրդական է նշանակվել հասարակական հիմունքներով:

Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել նաև Հասմիկ Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական նշանակելու մասին:

Նշենք, որ Սարգսյանը համապատասխան հրամանագրերն ու կարգադրությունը ստորագրել է այսօր` ապրիլի 11-ին։

ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել մարտի 2-ին։