Արմեն Սարգսյանը ցավակցել է Ալժիրի նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աբդելազիզ Բութեֆլիկային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` ապրիլի 11-ին, ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձա¬կայ¬քում ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Խոր ցավով տեղեկացա Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձա¬կայ¬քում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ։ Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարա¬զատ¬ներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն»,- նշված է ցավակցական հեռագրու։

Նշենք, որ այսօր Իլ-76 ինքնաթիռ է կործանվել Ալժիրի Բլիդա քաղաքի մոտակայքում։ Նախնական տվյալով` մահացել է 257 մարդ։