ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ալժիրում կործանվել է Իլ-78 ինքնաթիռը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ալ Հադաս» հեռուստաընկերությանը։
Նախնական տվյալներով` ինքնաթիռում եղել են մոտ 200 մարդ, մեծամասնությունը` զինվորականներ։Ինչպես հաղորդում է Alg24 լրատվական կայքը, կործանվել է Իլ-78 ինքնաթիռը։ Դեպքը տեղի է ունեցել Բլիդա քաղաքի մոտակայքում տեղի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ի սահմանում:
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության 14 մեքենա: Մոտակա ճանապարհների երթևեկությունը դադարեցվել է:
Որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով տեղի բնակիչներին, հաղորդում են, որ փրկվածներ չկան։