Էրդողանը կտրուկ պատասխան է տվել Լավրովին. «Երբ ժամանակը գա, կվերադարձնենք Աֆրինը»

Անկարայում կարծում են, որ անհրաժեշտ է քննարկել Սիրիային իր` ուրիշ երկրների վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, որը նախօրեին հույս էր հայտնել, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի իշխանություններին կհանձնի Աֆրինը, գրում է Անադոլուն։

Սիրիայի Աֆրինը թուրքական զորքերի հսկողության տակ է. Էրդողանի հայտարարությունը

Էրդողանը նշել է, որ իրենք լավ գիտեն, թե երբ և ում պետք է հանձնեն Աֆրինը:

«Լավրովի մոտեցումը սխալ է: Մենք լավ գիտենք, թե ում տալ Աֆրինը, և երբ ժամանակը գա, մենք այն կհանձնենք տեղի ժողովրդին», — հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այն ուղղված էր սիրիական Աֆրինում քրդերի դեմ։ Թուրքական զինուժի հետ միաժամանակ գործում էին «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։

Մարտի 18-ին Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի Աֆրին քաղաքն ամբողջովին «ազատագրված» է քրդական զինված ուժերից: