Դավիթ, քեզ սպասում է վրացին. հայ փոքրիկը շարունակում է հիացնել Սոսոյին. տեսանյութ

Փոքրիկ Դավթի հերթական կատարումն անտարբեր չի թողել երգիչ Սոսո Պավլիաշվիլուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ռուսաստանում ապրող վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին Instagram-ում մի տեսանյութ է հրապարակել, որում Դավիթ անունով տղան երգում է «Որտե՞ղ ես դու, սիրելիս» երգը։

Տեսանյութում Դավիթն ամենայն անկեղծությամբ նմանակում է վրացուն։

«Սոսո Պավլիաշվիլի, Դավիթ, քեզ սպասում է վրացին։ Դավիթ, Հայաստանի հպարտություն»,- տեսանյութին կից գրել է Պավլիաշվիլին։

Նշենք, որ վրացի երգիչը մի քանի օր առաջ մեկ այլ տեսանյութ էր հրապարակել, որում Դավիթը երգում էր Պավլիաշվիլու «Աղոթք ծնողների համար» ("Помолимся за родителей") երգը։