Օհանյանի կինը տեղում նստել չի կարող. նա դեռ կպայքարի առաջինը լինելու համար

Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը չի պատրաստվում ավարտել իր կարիերան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ թենիսիստի կարիերան ավարտելու հիմքեր չի ունեցել և չունի։ Այս մասին նա հայտնել է Bloomberg Business radio show ռադիոկայանին տված հարցազրույցում։

Հայ միլիոնատերը շնորհավորել է «բոլոր ժամանակների մայր» Ուիլյամսին

Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակ տանելուց հետո մրցումների չի մասնակցել 2017 թվականի հունվարից։

2017 թվականի սեպտեմբերին ծնվեց «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի դուստրը։ Աղջկան կոչեցին հոր պատվին` Ալեքսիս Օլիմպիա Օհանյան։

«Գիտեմ, որ մի գեղեցիկ օր կարթնանամ և կասեմ` ավարտեցի։ Գիտեմ, որ երբ դա տեղի ունենա, ես կզգամ այդ պահը, բայց նման զգացողություն դեռ չունեմ։ Անցյալ տարի, այն ամենից հետո, ինչ կատարվեց, ևս չեմ ունեցել։ Երբ լինի, անպայման կիմանամ», — Tennis World USA ամսագիրը մեջբերում է ամերիկուհու խոսքերը։

Դեկտեմբերի վերջին աշխարհի նախկին առաջին ռակետը ելույթ ունեցավ Աբու Դաբիում անցկացվող մրցաշարում, դստեր ծնվելուց հետո հանդես եկավ Ինդիան Ուելսում անցկացվող WTA մրցաշարում, որտեղ նա հասավ մինչև երրորդ շրջան և պարտվեց քրոջը` Վինուսին։ Մարտի վերջին Ուիլյամսը չկարողացավ հաղթահարել Մայամիում անցկացվող մրցաշարի առաջին շրջանը` զիջելով ճապոնացի Նաոմի Օսակային։