Գեղեցկուհի Վարդան բռնցքամարտելու անհաջող փորձեր է արել

Անցած տարի Սոչիում Վարդան «մենամարտել» է բռնցքամարտի տանձիկի դեմ և քիչ է մնացել` հաղթի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Հետխորհրդային տարածքում հայտնի պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր էջում բռնցքամարտի տանձիկի դեմ մենամարտի տեսագրություն է հրապարակել։
«Աջ անկյունում հայաստանցի բռնցքամարտիկն է` 62 կգ քաշով», — տեսանյութի տակ գրել է պարուհին։

Ինչպես ներկայացրել է Վարդան, տեսանյութում նկարահանված է Սոչիում ընկերների հետ նրա հանգիստը, կադրերն արվել են անցած տարի։
«Ինչպես հասկացաք, ես սիրում եմ ազարտը, հարվածել եմ այս տանձիկին` մրցանակը շահելու հույսով։ Կանանց շարքում ռեկորդ եմ սահմանել, բայց պարզվեց, որ դա բավարար չէ մրցանակի համար», — գրել է Վարդան։
Վարդանուշն իր օգտատերերին հորդորել է մեկնաբանություններ թողնել հարվածի իր վարպետության վերաբերյալ։