Իգոր Սարուխանովն անսպասելի խոստովանություն է արել «Ты супер!» նախագծի հայ մասնակցին

Հայկական արմատներով ռուսաստանցի երգիչ Իգոր Սարուխանովն օգնության է հասել «Ты супер!»-ի մասնակից Սաթենիկ Գևորգյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ՆՏՎ հեռուստաալիքով շարունակվում է «Ты супер!» մրցույթի քառորդ եզրափակիչը։

«Այ քեզ հրաշք»․ «Ты супер» նախագծի հայ մասնակիցը զարմացրեց ջազի աստղին

Մրցույթը նախատեսված է ծնողական խնամքից  զրկված տաղանդավոր երեխաների համար։

Պատանի վոկալիստներն արդեն տիրապետում են բեմում իրենց դրսևորելու արվեստին և շարունակում են նվաճել վարպետության բարձունքները։ Նրանց ստեղծագործական հաջողությունները գնահատում է աստղային ժյուրին, որի կազմում են Իգոր Կրուտոյը, Սերգեյ Լազարևը, Յուլյանա Կարաուլովան և Վիկտոր Դրոբիշը:

Ամեն անգամ բեմ բարձրանալիս մասնակիցներն ավելի մոտ են հաղթանակին, նշանակում է` ավելի շատ աջակցության կարիք ունեն։ Նախագծի հենց սկզբից բարի ավանդույթ է ձևավորվել աջակցել շոուի մասնակիցներին։ Նրանց հյուրընկալվում են երաժիշտներ, հեռուստահաղորդավարներ, թատրոնի և կինոյի դերասաններ։ Շարունակելով այդ բարի ավանդույթը` Սաթենիկ Գրիգորյանի ելույթին ներկա է եղել երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ Իգոր Սարուխանովը։

14-ամյա գյումրեցի Սաթենիկը երգում է 7 տարեկանից։ Նա կատարում է ինչպես ժողովրդական, այնպես էլ դասական ստեղծագործություններ։

Սաթիկը սիրում է կարդալ, բայց նա տարված է երաժշտությամբ, երգը նրա իրական կիրքն է։ Անգամ եթե ուսուցիչը ոչ մի առաջադրանք չի տալիս, միևնույն է` նա հոգեհարազատ  երգ է գտնում ու սկսում է սերտել։ Մրցույթի նոր փուլում Սաթենիկը կատարել է Իգոր Սարուխանովի «Ջութակ-աղվես» (Скрипка-лиса) ստեղծագործությունը։

«Ты супер»-ի մասնակիցը ֆրանսիական երգի կատարմամբ համացանցում իրարանցում է առաջացրել

Բանաստեղծը և կոմպոզիտորը որոշել է անձամբ աջակցել Սաթենիկին և երգը կատարել ապագա աստղի հետ։ 

«Սաթենիկ, ես ապշած եմ քո քաջությամբ։ «Ջութակ-աղվեսը» իմ երգացանկի ամենաբարդ ստեղծագործությունն է, բայց դու հիանալի ես երգում այն։ Ինձ հաճելիորեն զարմացրեց, որ դու չշփոթվեցիր իմ այցից և կարողացար առանց փորձի երգել ինձ հետ։ Եթե ես քո տարիքում ելույթ ունենայի, ասենք, Յուրի Միխայիլովիչ Անտոնովի հետ, հավանաբար կվախենայի», — ասել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Իգոր Սարուխանովը։

ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության «Ты супер!» նախագիծն ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս տաղանդավոր երեխաներին Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից:

1 / 3
«Ты супер!» նախագծի հայ մասնակից Սաթենիկ Գևորգյանը
2 / 3
«Ты супер!» նախագծի հայ մասնակից Սաթենիկ Գևորգյանը
3 / 3
«Ты супер!» նախագծի հայ մասնակից Սաթենիկ Գևորգյանը
Սաթենիկ Գևորգյանի և Իգոր Սարուխանովի հանդիպման մանրամասները ՆՏՎ-ի հեռուստադիտողները կարող են տեսնել «Ты супер!» նախագծի հաջորդ թողարկման ժամանակ` ապրիլի 14-ին, ժամը 20։00-ին։