Ժերար Դեպարդիեն ռուսերեն կերգի Վիսոցկու երգերը

Հանրահայտ ֆրանսիացի դերասանը կժամանի Մոսկվա և հարգանքի տուրք կմատուցի բարդ արվեստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ժերար Դեպարդիեն ելույթ կունենա Մոսկվայում նախատեսված համերգի ժամանակ և կերգի Վլադիմիր Վիսոցկու երգերից։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին։

Ֆրանսիացի դերասանի ելույթը ծրագրված է Վիսոցկու 80-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում, որը տեղի կունենա ապրիլի 25-ին «Ռոսիա» համերգասրահում։

Գործակալության կայքի տեղեկության համաձայն` Դեպարդիեն կերգի ռուսերեն և ֆրանսերեն։ Նրա ելույթը հարգանքի տուրք կլինի բարդ արվեստին։

Համերգը կոչվում է «Վիսոցկի 80. ես կենդանի եմ, հանեք սև ժապավենները»։