ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Հաղորդավարուհի, «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն Instagram-ի իր էջում հրապարակել է այս պահին Իսրայելի երկրորդ քաղաք Թել Ավիվում գտնվող երգիչ, այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի փրոմո արշավի տեսագրությունը։
Գոհարը նշել է, որ երգիչը «Եվրատեսիլի» շրջանակում նախատեսում է այցելել մի շարք երկրներ` այնտեղի արվեստասեր հանրությանը և մասնավորապես հայ համայնքին ներկայանալու և իր մանակցության մասին ազդարարելու համար։
Սևակ Խանաղյանը ևս Instagram-ում տեսնյութ և լուսանկարներ է հարապարակել Իսրայելից։ Լուսանկարներից մեկում նա Երուսաղեմի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում դռների մոտ է կանգնած։
Հիշեցնենք, որ Սևակ Խանաղյանը կներկայանա «Եվրատեսիլ 2018» երգի միջագային մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Նա հանդես կգա 16-րդ համարի ներքո իր «Քամի» երգով:A post shared by Sevak Khanagyan (@sevak_khanagyan) on Apr 10, 2018 at 4:16am PDT