ՌԱԴԻՈ

Ոսկանյան. «Իրանը երկփեղկել է Արևմուտքի՝ միջուկային համաձայնագրի վերաբերյալ դիրքորոշումը»

Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Իրանը ոչ մի դեպքում չի ենթարկվի Վաշինգտոնի ճնշմանը, նույնիսկ եթե ԱՄՆ–ը դուրս գա միջուկային ծրագրից։
Sputnik
Վարդան Ոսկանյան

«Իրանը երկփեղկել է Արևմուտքի դիրքորոշումները միջուկային համաձայնագրի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ ԵՄ–ն այլ կարծիք ունի այս հարցում։ Բացի այդ, Թեհրանը արտաքին քաղաքականությանը վերաբերող ոչ մի հարցում չի ընդունում հապճեպ, զգացմունքային որոշումներ», – բացատրեց Ոսկանյանը։

Իրանագետի խոսքով` մի խնդիր էլ կա` Իրանի ներսում աճում են դժգոհությունները, որովհետև ոչ բոլորն են գոհ Հասան Ռոհանիի վարած քաղաքականությունից, հետևաբար, երկրի ներսում կան շրջանակներ, որոնք պատրաստ են ԱՄՆ-ի` այս համաձայնագրից դուրս գալու պարագայում ձեռնարկել կոշտ քայլեր։

Վարդանը Ոսկանյանը նկատում է նաև, որ Իրանը Մերձավոր Արևելքում հսկայական հնարավորությունների տեր երկիր է, և անարդյունավետ է այս պետության հետ խոսել սպառնալիքների լեզվով։