ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Շատ կարևոր է, որ հարցազրույցը եղավ Ադրբեջանի նախագահի ընտրությունից առաջ»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցը հայկական լրատվամիջոցներին, կարևորեց այն հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համատեսքտում։
Sputnik

Սարգսյան. «Շատ կարևոր է, որ հարցազրույցը եղավ Ադրբեջանի նախագահի ընտրությունից առաջ»
«Հարցազրույցը շատ կարևոր է նաև ժամանակագրական առումով. այն անցկացվեց Ադրբեջանի նախագահի ընտրություններից օրեր առաջ` որոշակի շեշտադրումներով ակնարկներ անելով այդ պետությանը։ Լավրովը բավականին լայն սպեկտրով անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին, նաև Ռուսատանի դիրքորոշմանը արցախյան հակամարտության կարգավորման խնդրին` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- ասաց քաղաքագետը։

Ըստ նրա`թե Ռուսաստանը և թե համանախագահ մյուս պետությունները, միջազգային հնարութունը գիտեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ էին ձեռք բերել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում այդ խնդրի ուղղությամբ, սակայն Ադրբեջանի նախագահը տուն վերադառնալով` անմիջապես մոռացավ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Այժմ էլ նա չի պատրաստվում դրանք կյանքի կոչել։

Այս առումով նա Լավրովի հայտարարությունը, թե Արցախի վերաբերյալ որոշակի նոր գաղափարներ կան, կարևոր է համարում` կարծիք հայտնելով, որ ի վերջո Ադրբեջանին կարող են պարտադրել, որ դրանք կատարի։