Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ կհանգստանա

«Հրապարակ» թերթը գրում է, որ Սարգսյանն առաջիկա օրերին ավելի շատ ժամանակ կանցկացնի կուսակցությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Երեկվանից արդեն Սերժ Սարգսյանը համալրել է գործազուրկների շարքը՝ դառնալով 225 հազարերորդ մարդը, որը գործազուրկի կարգավիճակ ունի ՀՀ տնտեսապես ակտիվ բնակչության մեջ: Մինչև վարչապետի պաշտոնում առաջադրվելը՝ ապրիլի 17-ը, նա կհանգստանա: Այս մաիսն գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ թերթի` այս ընթացքում նախագահն ավելի շատ ժամանակ կանցկացնի կուսակցությունում: Չորեքշաբթի՝ ժամը 20։00-ին, նախատեսված է հրավիրել գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ, հավանաբար, կքննարկվի նաև կառավարության, վարչապետի հրաժարականի հարցը:

Սակայն մինչև վարչապետի թեկնածու առաջադրելը ՀՀԿ-ն ևս մեկ նիստ կգումարի՝ նախ գործադիր մարմնի, ապա՝ խորհրդի: Թերթը գրում է` թեև վարչապետի թեկնածուի շուրջ ինտրիգը բացահայտվել է, սակայն այլ մանր-մունր հարցեր կան, որոնց քննարկմանը ՀՀԿ-ում անհամբեր սպասում են։