ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Կարեն Կարապետյանը փորձում էր հրդեհը հանգցնել»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծում է Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը` նշելով, որ նա փորձում էր մի կողմից հրդեհը հանգցնել, մյուս կողմից կանգնեցնել տնտեսության ռեցեսիան` ինչ–որ հիմքեր ստեղծելով աճի համար։
Sputnik
Վիգեն Հակոբյան

Հակոբյանի խոսքով` Կարեն Կարապետյանը փորձում էր որոշակի համակարգում մտցնել կառավարութան աշխատանքում։ Նա ընդունեց վարչապետի պաշտոնը, երբ տնտեսական անկման շրջան էր, և մոտավորապես մեկ տարի հիմնականում գույքագրում էր իրականացվում։ Ինչ-որ ուղղություններ նշվեցին, որտեղ կարելի էր օպերատիվ արդյունքներ տալ։

«Կարեն Կարապետյանը հիմնականում փորձում էր հրդեհը հանգցնել։ Մի կողմից` հրդեհն էր հանգցնում, մյուս կողմից` կանգնեցնում տնտեսության ռեցեսիան։ Կարծում եմ` որոշակի առաջխաղացում եղավ, առաջին հերթին` բիզնես մթնոլորտի ձևավորման համար»,- նշեց Հակոբյանը։

Քանի որ ի սկզբանե հայտարարվում էր, որ սա մենեջերների կառավարություն է, Կարապետյանի վարչապետության շրջանում փորձ արվեց բիզնեսային մտածելակերպ ներմուծել պետական կառավարման համակարգ։