ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 10-ին, ժամը 12:47-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենա:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:33-ին:
Այրվել են «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող Iveco մակնիշի 369 OR 61 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածն ամբողջությամբ:
Հրդեհի պատճառները չեն հրապարակվել։